Մեր մասին

«dpHUB. տվյալների պաշտպանության կենտրոն»-ը Հայաստանում առաջատար նախաձեռնություն է, որը նպատակ ունի ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը և գաղտնիությունը:

Մեր առաքելությունն է աջակցել պետական մարմիններին, առևտրային և հասարակական կազմակերպություններին պաշտպանել իրենց տվյալները՝ առաջարկելով խորհրդատվություն, ուսուցում և համապատասխանության աուդիտներ:

Մենք հավատում ենք, որ տվյալների պաշտպանությունը կարևոր է յուրաքանչյուր կազմակերպության համար, և մեր նպատակն է բարձրացնել տվյալների պաշտպանության վերաբերյալ գիտելիքները և հմտությունները: Մեր թիմը բաղկացած է փորձառու մասնագետներից, ովքեր պատրաստ են աջակցել ձեզ տվայլների պաշտպանության հետ կապված ցանկացած հարցում:

«dpHUB՝ տվյալների պաշտպանություն և գաղտնիություն»-ը անձնական տվյալների պաշտպանության ոլորտում փորձագետ Գեւորգ Հայրապետյանի նախաձեռնությունն է, ով 5 տարի (2018-2023թ.թ.) զբաղեցրել է ՀՀ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնը:

dpHUB-ը հանդես է «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան» հասարակական կազմակերպության CyberHUB կիբեռանվտանգության հետ կապված միջադեպերի աջակցության թիմի հետ համատեղ՝ իրականացնելով, մասնակցելով կամ աջակցելով այն գործառույթներին, որոնք կապված են անձնական տվյալների պաշտպանության հետ:

dpHUB-ի ծառայություններն ըստ էության ներառում են անձնական տվյալների պաշտպանության պատասխանատուի (DPO) եւ տվյալների պաշտպանության փորձագիտական ամբողջական ծառայություններ, որոնց ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ “Ծառայություններ” բաժնում:

dpHUB.am կայքը մշակվել է «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան» հասարակական կազմակերպության կողմից եւ պատկանում է վերջինիս: Միաժամանակ, կայքում տեղ գտած նյութերն ու դրանց բովանդակությունը dpHUB նախաձեռնության թիմինն ու փորձագետներինն են եւ պարտադիր չէ, որ արտահայտեն «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան» հասարակական կազմակերպության դիրքորոշումը:

Եթե ունեք հարցեր կամ ցանկանում եք ավելին իմանալ մեր ծառայությունների մասին, խնդրում ենք կապվել մեզ հետ: