Blog Single
Նոյեմբերի 1-ից Հայաստանում տրվում են նոր կարմիր կենսաչափական անձնագրեր, իսկ տվյալների հավաքագրումը պատվիրակված է մասնավոր ընկերությանը։ Ազատության «Թեմա» հաղորդման մեջ CyberHUB-AM-ի համահիմնադիր, MDI-ի փորձագետ Արթուր Պապյանը խոսում է ռիսկերի և այն մասին, թե ինչ է անհրաժեշտ, որ համակարգն իսկապես անվտանգ լինի։
Նոր անձնագրերի տրամադրումն այլևս ոստիկանության անձնագրային բաժիններում չէ։ Քաղաքացիների լուսանկարները, մատնահետքերն ու ստորագրությունները հավաքում է մասնավոր HyPass ընկերությունը, որի հետ կառավարությունը պայմանագիր է կնքել 10 տարով։ Սա բնականաբար հարցեր է առաջացնում. որքանո՞վ է անվտանգ միլիոնավոր քաղաքացիների տվյալները վստահել մասնավոր կառույցի։
Արթուր Պապյանի կարծիքով՝ կենսաչափական անձնագրերը չպետք է առանձնացնել որպես նոր կամ հատուկ վտանգ։ «Կենսաչափական անձնագրերի հետ կապված պիտի ունենանք նույն մտահոգությունները, ինչ սովորական անձնագրերի կամ ցանկացած այլ անձնական տվյալների», – նշում է նա։ Արտահոսքերի ու կիբեռհարձակումների ռիսկը միշտ կա, և Հայաստանը տարիներ շարունակ տեսել է նման դեպքեր իր ենթակառուցվածքների դեմ։
Ամբողջական հաղորդումը դիտեք Ազատության YouTube ալիքում՝ «Կարմիր հագած. ինչ կտա նոր անձնագիրը» | Թեմա։
Are You Looking for
Experienced Attorneys?
Get a free initial consultation right now