Վերապատրաստում
Վերապատրաստումների ծառայության շրջանակներում մենք իրականացնում ենք անձնական տվյալների պաշտպանության, տվյալների մշակման վերաբերյալ ուսուցումներ, աշխատանքային քննարկումներ, հանդես գալիս որպես դասընթացավար ու մոդերատոր:
Մենք առաջարկում են «Անձնական տվյալների պաշտպանություն. բազային գիտելիքներ» թեմայով 2-ից 3 ժամ տեւողությամբ ուսուցում, որը ներառում է նետեւյալ երեք հիմնական թեմաները.
- ԱՏՊ ոլորտում տիրող առկա վիճակը, առկա խնդիրները եւ ըստ այդմ՝ այն հիմնական պատճառները, թե ինչու է անհրաժեշտ անձնական տվյալների պաշտպանության թեմայով վերապատրաստում,
- Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում կիրառվող հիմնական հասկացությունները, անձնական տվյալների զգայունությունը,
- Անձնական տվյալների հետ վարվելու (տվյալների մշակման) հիմնական կանոնները/սկզբունքները՝ օրինականության եւ համաչափության սկզբունքները եւ անձնական տվյալների մշակման օրինականության չափանիշները:
Անձնական տվյալների պաշտպանություն. բազային գիտելիքներ» թեմայով ուսուցման մոդուլը հասանելի է այստեղ:
Մենք առաջարկում ենք նաեւ բաց օրակարգով ուսուցում/քննարկումներ: Այսպիսի միջոցառումների ընթացքում մենք մասնակիցներին կրկին ներկայացնում ենք անձնական տվյալների պաշտպանության բազային գիտելիքներ, միաժամանակ, նման դեպքերում մասնակիցները կարող են իրենց հարցերով ձեւավորել միջոցառման օրակարգի ենթահարցերը եւ քննարկել տարբեր ոլորտներում անձնական տվյալների մշակման առանձնահատկությունները (օրինակ, անձնական տվյալների պաշտպանության առանձնահատկությունները համացանցում, երեխաների տվյալների պաշտպանության առանձնահատկությունները, տվյալների պաշտպանությունն արհեստական բանականության գործիքների կիրառելիս եւ այլն):
Վերապատրաստումների արդյունավետության ապահովման համար նախատեսվում է, որ անցանց (ֆիզիկապես) իրականացվող վերապատրաստման մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 50-ը: