Իրավաչափության գնահատում
Անձնական տվյալների մշակման իրավաչափության գնահատման շրջանակներում մենք պարզում ենք, թե որքանով է անձնական տվյալների կոնկրետ մշակումը համապատասխանում վերաբերելի օրենսդրության պահանջներին: Պարզ ասած՝ ստուգում ենք՝ «ունե՞ք արդյոք այս կամ այն անձնական տվյալները այս կամ այն ձեւով մշակելու իրավունք»։
Անձնական տվյալների մշակման իրավաչափության գնահատման շրջանակներում առաջարկում ենք`
Անձնական տվյալներ մշակողի կողմից իրականացվող անձնական տվյալների բոլոր մշակումների համապատասխանության ստուգում Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի պահանջներին՝ օրենքին համապատասխանության կամ անհամապատասխանության մասին եզրակացությամբ, ինչպես նաեւ տվյալների մշակման համար օգտագործվող սարքերի եւ փաստաթղթերը, այդ թվում՝ առկա տվյալների եւ համակարգչային ծրագրերի ստուգում։
Որպես կանոն տվյալներ մշակողի տրամադրած տեղեկությունների եւ փաստաթղթերի հիման վրա անձնական տվյալների մշակման կոնկրետ դեպքի համապատասխանության ստուգում ԱՏՊ օրենքի պահանջներին՝ օրենքին համապատասխանության կամ անհամապատասխանության մասին եզրակացությամբ։
Որպես կանոն նման գնահատում իրականացվում է այն դեպքում, երբ տվյալների բնույթը/տեսակը (տվյալների զգայունությունը), տվյալների մշակման պայմանները (որպես կանոն նոր տեխնոլոգիաների օգտագործումը) եւ առանձնահատկությունները կարող են հանգեցնել մարդու իրավունքների միջամտության։
Անձնական տվյալների մշակման իրավաչափության գնահատումն իրականացվում է առնվազն հետեւյալ հարցերի շրջանակներում.
Որքանո՞վ է անձնական տվյալների մշակումը համապատասխանում տվյալների մշակման օրինականության սկզբունքին։
Alexander Martirosyan2026-01-28T14:10:45+00:00Այս դեպքում խոսքը մասնավորապես այն մասին է, թե որքանով է ապահովված անձնական տվյալների մշակման օրինական եւ որոշակի նպատակի առկայությունը։
Որքանո՞վ է անձնական տվյալների մշակումը համապատասխանում տվյալների մշակման համաչափության սկզբունքին։
Alexander Martirosyan2026-01-28T14:10:50+00:00Այս դեպքում խոսքը մասնավորապես այն մասին է, թե որքանով է ապահովված, որ անձնական տվյալները մշակվեն սահմանված նպատակին հասնելու համար պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր միջոցներով, նվազագույն քանակով եւ նվազագույն ժամկետով:Որքանո՞վ է անձնական տվյալների մշակումը համապատասխանում տվյալների մշակման օրինականությանը (չխառնել օրինականության սկզբունքի հետ)։
Alexander Martirosyan2026-01-28T14:10:55+00:00Այս դեպքում խոսքը մասնավորապես այն մասին է, թե որքանով է անձնական տվյալների մշակումն ապահովված պատշաճ իրավական հիմքով՝ վերաբերելի իրավական ակտերով կամ համաձայնությամբ, ինչպես նաեւ որքանով են տվյալների մշակման հիմքերը որակյալ:Վերոնշյալը գնահատման ենթակա հիմնական հարցերն են, սակայն դրանք կարող են համալրվել, իսկ դրանցից յուրաքանչյուրը կարող է ունենալ ենթահարցեր՝ կախված իրավաչափության գնահատման կոնկրետ դեպքից:
Իրավաչափության գնահատումը հիմնականում բաղկացած է հետեւյալ փուլերից
- գնահատման մեթոդաբանության եւ շրջանակի մշակում – այս փուլում հստակեցվում է, թե տվյալների մշակման ինչ ծավալ է ենթակա գնահատման եւ որոն է գնահատման իրականացման լավագույն գործիքակազմը/մեթոդը,
- տեղեկությունների հավաքագրում – այս փուլում հավաքում ենք գնահատման իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ՝ ծանոթանում փաստաթղթերին, իրականացնում հարցազրույցներ, ստանում տվյալների մշակման գործընթացների նկարագրություն եւ այլն,
- գնահատում եւ վերլուծություն – այս փուլում անձնական տվյալների մշակման վերաբերյալ հավաքված տեղեկությունները համադրում ենք վերաբերելի օրենսդրական կարգավորումների հետ եւ վերհանում կամ բացառում անհամապատասխանությունները եւ բացերը,
- զեկույց եւ խորհրդատվականներ – այս փուլում ամփոփում ենք գնահատման արդյունքները եւ տալիս վերհանցված խախտումների լուծման, բացերի վերացման եւ տվյալների մշակման գործընթացների բարելավման խորհրդատվականներ/ առաջարկություններ: