Խորհրդտավություն

Մենք տրամադրում եմ ինչպես մեկանգամյա, այնպես երկարաժամկետ խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաեւ անձնական տվյալների պաշտպանության պատասխանատուի (Data Protection Officer – DPO) ծառայություն:

Մեկանգամյա խորհրդատվական ծառայության դեպքում կարող եք մեզնից ակնկալել անձնական տվյալների մշակման վերաբերյալ բանավոր կամ գրավոր խորհրդատվության անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրության պահանջների, օրենսդրությամբ սահմանված իրավունքների կամ պարտականությունների կամ պատասխանատվության մասին, որը հիմնված է տվյալների մշակման կոնկրետ դեպքի/դրվագի վրա եւ չի ենթադրում հարակից օրենսդրության ծավալուն վերլուծության իրականացում:

dpHUB-ում համոզմունք ունենք, որ անձնական տվյալների պաշտպանությունը հիմնարար իրավունք է եւ ոչ կամընտիր ծառայություն, ուստի ֆինանսական ռեսուրսների սղությունը չպետք է բացառի անձնական տվյալների պաշտպանության ոլորտում որակյալ աջակցություն ստանալու հնարավորությունը: Ըստ այդմ, մեկանգամյա բանավոր խորհրդատվությունը մենք սովորաբար տրամադրում ենք անվճար:

Երկարաժամկետ խորհրդատվական ծառայությունների շրջանակում կարող եք մեզնից ակնկալել անձնական տվյալների մշակման վերաբերյալ շարունակական բանավոր կամ գրավոր խորհրդատվություն՝ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության պահանջների, օրենսդրությամբ սահմանված իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության վերաբերյալ։

Երկարաժամկետ խորհրդատվական ծառայությունը կրկին տրամադրվում է տվյալների մշակման կոնկրետ դեպքերի/դրվագների հիման վրա, միաժամանակ նպատակ ունի աջակցել տվյալների մշակման գործառույթներում առաջացող գործնական հարցերի գնահատման, իրավաչափ լուծումների ընտրության եւ իրավական ռիսկերի նվազեցման գործում։ Այս ծառայությունը չի ենթադրում տվյալների մշակման ամբողջական աուդիտ կամ անձնական տվյալների պատասծանատուի գործառույթների իրականացում, սակայն ապահովում է մասնագիտական շարունակական աջակցություն տվյալների մշակման ընթացիկ հարցերի շրջանակում։

Անձնական տվյալների պաշտպանության պատասխանատուի (DPO) ծառայությունների շրջանակում կարող եք մեզնից ակնկալել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում շարունակական եւ համակարգված համապարփակ մասնագիտական աջակցություն՝ անձնական տվյալների մշակման համապատասխանության ապահովման նպատակով։ Տվյալների պաշտպանության պատասխանատուի ծառայությունը ներառում է՝

ԱՏՊ պատասխանատուի ծառայությունը ենթադրում է տվյալների մշակման գործունեության համապարփակ դիտարկում եւ իրականացվում է անկախության, մասնագիտական խորհրդապահության եւ օրենսդրության պահանջների պահպանմամբ՝ առանց տվյալներ մշակողի գործառնական որոշումների կայացմանը միջամտելու։