Որքանո՞վ է անձնական տվյալների մշակումը համապատասխանում տվյալների մշակման օրինականությանը (չխառնել օրինականության սկզբունքի հետ)։

Այս դեպքում խոսքը մասնավորապես այն մասին է, թե որքանով է անձնական տվյալների մշակումն ապահովված պատշաճ իրավական հիմքով՝ վերաբերելի իրավական ակտերով կամ համաձայնությամբ, ինչպես նաեւ որքանով են տվյալների մշակման հիմքերը որակյալ: