Blog Single
dpHUB նախաձեռնության հիմնադիր, փորձագետ Գևորգ Հայրապետյանը վարել է «Անձնական տվյալների պաշտպանություն» թեմայով դասընթաց՝ նախատեսված Արդարադատության նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և ԵՊՀ «Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրով նախարարությունում պրակտիկա անցնող ուսանողների համար։
Դասընթացի հիմնական նպատակն էր բարձրացնել անձնական տվյալների պաշտպանության ոլորտի վերաբերյալ իրազեկվածությունը և ներկայացնել տվյալների մշակման ժամանակ կիրառվող իրավական ու մասնագիտական ժամանակակից մոտեցումները։ Հանդիպման ընթացքում Գևորգ Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ոլորտի ընդհանուր շրջանակը, գործող կարգավորումները և տվյալների մշակման առանձնահատկությունները։
Մասնակիցների հետ քննարկվել են տվյալների մշակման հիմնարար սկզբունքները, զգայուն տվյալների հետ աշխատանքի կանոնները, ինչպես նաև վերլուծվել են անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող գործնական բազմաթիվ օրինակներ ու իրական դեպքեր։
Այս ուսուցումն իրականացվել է ԵՄ «Աջակցություն Հայաստանում տվյալների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում։ Սա Արդարադատության նախարարության նախաձեռնած դասընթացների շարքի արդեն երրորդ հանդիպումն էր. նախորդ երկու փուլերն իրականացվել էին Ֆինանսների նախարարության և ԱՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների համար։
dpHUB-ը կարևորում է նմանատիպ կրթական նախաձեռնությունները՝ որպես Հայաստանում տվյալների պաշտպանության մշակույթի ձևավորման և մասնագիտական կարողությունների հզորացման կարևորագույն գործիք։ Դասընթացների շարքը կրելու է շարունակական բնույթ։
Are You Looking for
Experienced Attorneys?
Get a free initial consultation right now