Blog Single

Հունվարի 29-ին Երևանում տեղի ունեցավ «Անձնական տվյալների պաշտպանությունը 2025 թվականին» թեմայով աշխատանքային քննարկում, որը համախմբեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական մարմինների ներկայացուցիչներին։

Միջոցառումը ծառայեց որպես փորձի փոխանակման ու մասնագիտական քննարկումների հարթակ։ Աշխատաժողովի ընթացքում ելույթով հանդես եկան Արթուր Պապյանը և Գևորգ Հայրապետյանը, ովքեր անդրադարձան անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա զարգացումներին, հիմնական մարտահրավերներին և 2025 թվականին իրականացված ծրագրերին, այդ թվում՝

  • անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի անկախության հարցը,
  • ոստիկանության ծառայությունների թվայնացումը և տվյալների պաշտպանությունը,
  • երեխաների առցանց պաշտպանության նախաձեռնությունները,
  • զգայուն անձնական տվյալների հրապարակման խնդիրները,
  • արհեստական բանականության և այլ թվային գործիքների կիրառումը հանրային ծառայություններում,
  • տվյալների պաշտպանության համակարգային խնդիրները, օրենսդրության հարմոնիզացիան և կարողությունների զարգացումը։

Միջոցառուﬓ իրականացվել է «Աջակցություն Հայաստանում տվյալների պաշտպանությանը» ԵՄ ծրագրի ֆինանսական և Araminta-ի և «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ-ի փորձագիտական աջակցությամբ։

Are You Looking for

Experienced Attorneys?

Get a free initial consultation right now