Իրավաչափության գնահատում
Մենք իրականացնում ենք անձնական տվյալների մշակման կոնկրետ դեպքի համապատասխանության ստուգում «Անձնական տվյալների պաշտպանության» մասին օրենքի եւ այլ վերաբերելի օրենսդրության պահանջներին:
Հետազոտություններ
Մենք իրականացնում ենք պետական մարմիններում, առեւտրային եւ հասարակական կազմակերպություններում տվյալների մշակման, ներառյալ՝ հավաքման, պահպանման, հրապարակման եւ ոչնչացման, տվյալների կառավարման վերաբերյալ հետազոտություններ:
Խորհրդատվություն
Մենք տրամադրում ենք մասնագիտական խորհրդատվություն տվյալների պաշտպանության եւ գաղտնիության վերաբերյալ՝ օգնելով տվյալների մշակումն իրականացնել միջազգային եւ ներպետական կարգավորումներին համապատասխան:
Վերապատրաստում
Մենք իրականացնում ենք ուսումնական ծրագրեր, ուսուցումներ, վերապատրաստումներ, աշխատանքային քննարկումներ՝ նպատակ ունենալով բարձրացնել անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գիտելիքները եւ հմտությունները:
Ներկայացուցչություն
Մենք իրականացնում ենք ներկայացնել Ձեզ Ձեր անձնական տվյալները մշակողի (եթե Դուք տվյալների սուբյեկտ եք), կամ տվյալների սուբյեկտների (եթե տվյալներ մշակող եք), կամ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի հետ հարաբերություններում: