Ներկայացուցչություն

Ներկայացուցչության ծառայության շրջանակներում մենք կարող ենք անձնական տվյալների մշակմանը վերաբերող հարցերում հանդես գալ ձեր անունից, այդ թվում՝ լինել ձեր նեկայացուցիչ/կոնտակտային անձն ինչպես անձնական տվյալների սուբյեկտների, այնպես էլ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի հետ հարաբերություններում:

Անձնական տվյալների սուբյեկտների հետ հարաբերություններում ներկայացուցչությունը ներառում է կոնկրետ դեպքով տվյալների սուբյեկտի՝ անձնական տվյալների պաշտպանության իր իրավունքի իրացման պահանջներին ընթացք տալը, հարցումներին պատասխանելը եւ տվյալների սուբյեկտի հետ շփումները:

Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի հետ հարաբերություններում ներկայացուցչությունը ներառում է կոնկրետ դեպքով անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնից տվյալների մշակման վերաբերյալ խորհրդատություն ստանալը, արտահոսքի մասին ծանուցելու պարտականության իրականացումը, լիազոր մարմնի հարցումներին պատասխանելը, ինչպես նաեւ լիազոր մարմնում վարչական վարույթներում ներկայացուցչությունը: